Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Հայտնաբերվել են կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

Blog Image

 

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել են կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

ՀՀ ոստիկանություն

Send