Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Գրոհային խմբեր են ուզում հանել վեհարանի դեմ, Ի՞նչ են քննարկել Գարեգին Բ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վերջերս հրապարակված լուսանկարը, որտեղ պատկերված էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, լուռ բայց հստակ մեսիջ էր հանրությանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը ուղեկցվել է լուրջ եւ խորքային զրույցով՝ երկրի ներքաղաքական լարված իրավիճակի եւ եկեղեցու՝ որպես ինստիտուտի դերի վերաբերյալ։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների՝ Տեր-Պետրոսյանն իր խոսքում մտահոգություն է հայտնել եւ կոչ արել կաթողիկոսին պահպանել հանգստություն, զգոնություն եւ չտրվել որեւէ սադրանքի։ Նա ընդգծել է, որ որեւէ իշխանություն իրավունք չունի ներխուժել Եկեղեցու ինքնիշխանության դաշտ ու թելադրել իր կամքը՝ հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Եկեղեցին գործում է պետությունից անջատ։

«Ես լավ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին։ Նա կանգ չի առնելու՝ գոռալու է, ճղճղալու, վիրավորելու, սադրելու։ Բայց եկեղեցին պետք է հակադրվի իր հավասարակշռությամբ», – մոտավորապես այսպիսի խոսքեր է հնչեցրել առաջին նախագահը։

Կաթողիկոսը իր հերթին տեղեկացրել է ՀՀ հիմնադիր նախագահին, որ վերջին շրջանում տարբեր ուղղություններով անընդհատ զգուշացումներ ու սպառնալիքներ է ստանում։

Նրան փորձել են համոզել հեռանալ, հակառակ դեպքում՝ խոստացել են վարկաբեկել կամ նույնիսկ ձերբակալել։ Սակայն հոգեւոր հովիվը այս պահին շարունակում է դիմադրել։

Թե այս հանդիպումը որքանով ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա, ցույց կտա ժամանակը։ Սակայն ակնհայտ է, որ Եկեղեցին եւ պետությունը նորից կանգնած են բարդ հարաբերակցությունների մի հանգուցակետի առջեւ։

Հիշեցնենք, որ նորանկախ Հայաստանի առաջին անձնագիրը ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն առաջինին անձամբ հանձնեց Վեհափառի տանը»։

 

«Հրապարակ» թերթը գրում է. 

Իշխանությունը քննարկում է Մայր Աթոռի դեմ գրոհային խմբեր ձեւավորելու եւ հարձակվելու ռիսկերը: Մեր աղբյուրներն ավելի հավանական են համարում, որ ինչ-որ պահի խմբեր գործուղեն Վեհարան, թե երբ` ժամկետներ չեն հայտնում։ Տեղեկացանք, որ ընդդիմադիր որոշ շրջանակներում էլ հակազդեցության ծրագրեր են մշակում, մասնավորապես ՀՀԿ-ն կազմ-պատրաստ սպասում է մի նման ոտնձգության, որպեսզի իրենք էլ խմբեր կազմեն եւ շտապեն Մայր Աթոռ:

ՀՀԿ մեր աղբյուրները չբացառեցին, որ, ի աջակցություն Եկեղեցու, առաջիկայում այլ ակցիաներ էլ կիրականացնեն։ Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, երբ նշվում էր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, բազմաթիվ հավատավոր հայեր Զվարթնոցի տաճարի մոտից երթով գնացին մայր տաճար՝ ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու: ՀՀԿ-ականների հաշվարկով՝ այդ օրվա ակցիային մոտ 5 հազար ՀՀԿ-ական է ներկա գտնվել։

 

«Իրավունք» թերթը գրում է.

«Փաշինյանը անցել է պլան «Բ»-ին, այն է` քաոս ստեղծել եկեղեցու ներսում։ Նպատակ է դրվել եկեղեցականներին հանել իրար դեմ, իսկ դրա համար օգտագործվելու են տարբեր ժամանակներում եկեղեցականների` մեկը մյուսից նեղվածությունների խոսակցություններ, հատուկ մարդիկ են ներդրվել եկեղեցականների մեջ կռիվ գցելու համար։

Ասում են` Փաշինյանը ասել է, որ դա ծրագրի կուլմինացիան է լինելու, երբ սկսեն ներսից իրար «ուտել» հոգեւորականները»։

Send