Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ԱՄԷ մեկնողներն այսօր խնդրի առաջ են կանգնել, համակարգը չի գործել. մանրամասներ

Blog Image

Այսօր առավոտյան MediaHub-ն ահազանգ է ստացել քաղաքացիներից մեկից, որ «Զվարթնոց» օդանավակայանում խնդիր է առաջացել դեպի ԱՄԷ մեկնող ուղևորների համար. համակարգը կախել է, և հարյուրավոր ուղևորների նստեցման գործընթացը որոշ ժամանակ ուղղակի չի ստացվել։

Նշենք, որ մեզ դիմած քաղաքացին օգտվում էր «Wizz Air» ավիաընկերությունից։ Նա տեղեկացրեց, որ բավականին երկար ժամանակ սպասել են, և որևէ հստակ պատասխան չի եղել, թե երբ իրենք կկարողանան մեկնել։ Աշխատակիցները, նրա խոսքով, պարբերաբար ներողություն են խնդրել, բայց հստակ պատասխան չեն տվել, թե ե՞րբ համակարգը կվերականգնվի։

«Մեզ ասացին, որ համակարգը կախել է, ու իրենք էլ չգիտեն՝ երբ է վերականգնվելու աշխատանքը»,- նշեց մեր զրուցակիցը։

Տեղեկացնենք, որ օդանավակայանից մեզ ասացին՝ խնդիրն իրենց դաշտում չէ, պետք է ավիաընկերությունից ճշտենք, թե ինչու է համակարգը խափանվել։

Ընկերությունից մեր զանգերին չպատասխանեցին, իսկ ավելի ուշ մեզ դիմած քաղաքացին ասաց, որ համակարգը վերականգնվել է, և իրենք արդեն պատրաստվում են թռիչքի։

Նարե Գնունի

Send