Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եղանակային վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել․ Սանկտ Պետերբուրգ

Blog Image

Սանկտ Պետերբուրգում ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով եղանակային վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքապետի վարչակազմի մամուլի ծառայությանը։

«Ըստ «Ռոսհիդրոմետկենտրոնի», Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:00-ից մինչև 19:00-ը, եղանակային վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել։ Այդ ընթացքում սպասվում է առատ ձյուն, սառցակալում, մերկասառույց և եղյամ։ Տեղ-տեղ՝ թաց ձյան նստվածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իշխանությունները վարորդներին խնդրում են լինել առանձնակի զգույշ և ՃՏՊ-ների բարձր ռիսկի պատճառով հնարավորության դեպքում զերծ մնալ անձնական տրանսպորտով երթևեկելուց։

Send