Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Ռուսաստանը պահանջում է Դոնբասի նկատմամբ վերահսկողություն՝ Հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու համար։
ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին հայտարարել է G7 գագաթնաժողովից հետո՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը ձգտում է դադարեցնել ռազմական գործողությունները։
«Մենք կարող ենք դատել միայն տեսածով։ Նրանք հստակորեն հայտարարել են, որ ուզում են ամբողջ Դոնեցկը, և, իհարկե, ուկրաինացիները չեն համաձայնի դրան։ Այնպես որ, այո, սա այն եզրակացությունն է, որը մենք պետք է անենք», - ասել է Ռուբիոն։
Պետքարտուղարն ընդգծել է, որ այս պահանջների հետ Ուկրաինան չի կարող համաձայնվել։
