Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Դոստոևսկու «Ապուշին»՝ իշխան Միշկինին, պետք է փնտրել ՀՀ Ազգային ժողովում

Blog Image

Ամբողջ իշխանական քարոզչամեքենան լծված է մի գործի՝ հանրության մոտ արմավատորել այն համոզմունքը, որ Հայաստանում նախապատրաստվում էր ահաբեկչություն ու այդ ուղղությամբ օգտագործում են ողջ ռեսուրսը, անկախ ոմանց մտավոր կարողություններից։ 

Իշխանությունները ճիշտ կանեն «կրթվելը նորաձև» է շարժման շրջանակներում դասընթացներ կազմակերպեն սեփական պատգամավորների համար, որպեսզի վերջիններս ոչ միայն անգրագիտություն ու ապուշություն, այլև քաղաքական սխալ թույլ չտան, բացահայտելով սեփական ուժի պարագլխի իշխանության գալու հետագիծը։

Քիչ առաջ պատահաբար աչքովս ընկավ ՔՊ-ական ոմն Հասմիկ Մինասյանի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցին։

Սույն անձնավորությունը բառացիորեն հայտարարում է հետևյալը. «Եթե հոկտեմբերի 27-ը միայն քաղաքական պարագլուխներին վերացնելու մասին էր, ապա այս ամենը վերաբերում էր ժողովրդին»։ Ու վերջ, այդպես էլ չկա շարունակությունը, թե ինչն էր վերաբերում ժողովրդին։ Սույն «պատգամավորի» խոսքից միայն կարելի է ենթադրել, որ եթե առաջին դեպքում նպատակը քաղաքական ղեկավարությանը սպանելն էր, ապա այսօր Միքայել ու Բագրատ Սրբազանները պլանավորել էին սպանել շուրջ 3 միլիոն մարդու։ Այո, հենց այդպես, քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, տուն առ տուն անցնում են ու գնդակահարում բոլորին։

Սա, իհարկե, ապուշություն է, որի համար նույնիսկ դատի տալ չարժե, այլ պարզապես նման միտք արտաբերողին պետք է տեղավորել Դոստոևսկու համանուն հերոսի կողքը։ Իսկ անգրագիտությունն այն է, որ նա Հայաստանի Հանրապետության ղեկավարներին անվանում է քաղաքական պարագլուխներ։ Տվյալ անձնավորության պարագայում թերևս նորմալ է։

Ուսումնասիրելով նրա կենսագրությունը, ապա ակնհայտ է դառնում, որ երբ անձնավորությունը որևէ կազմակերպության վաճառքի մենեջերից առանց որևէ ջանքի դառնում է պատգամավոր, ապա առաջանում է ճեղք՝ զբաղեցրած դիրքի ու ունեցած գիտելիքի միջև, հակառակ դեպքում թերևս կիմանար, որ պարագլուխ լինում են, օրինակ, հանցավոր խմբավորման։ Իհարկե պարագլուխ բառը որպես գոյական նշանակում է ղեկավար, պետ, առաջնորդ, բայց ժամանակի ընթացքում այն ձեռք է բերել հիմնականում բացասական նշանակություն, ուստի երբևէ պետության ղեկավարի մասին չեն ասում՝ երկրի պարագլուխը։

Հաջորդ զավեշտը սույն պատգամավորի մտքի շարունակությունն է. «Սա քաղաքական տեխնոլոգիա է, որը կիրառվել է հետխորհրդային շատ երկրներում, ատելություն սերմանելով հանրության մեջ, մարդկանց ներկայացնել որպես տմարդի»։

Խեղճ «պատգամավորը» երևի տեղյակ չի, որ քաղաքական նման տեխնոլոգիա կիրառվել է հետխորհրդային երեք երկրում՝ Վրաստանում, Ուկրաինայում ու Հայաստանում ու երեքի դեպքում էլ ավարտվել է ողբերգական վերջաբանով։ Վրաստանը վերջնականապես կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսեթիան, Հայաստանը կորցրեց Արցախն ու շարունակում է կորցնել իր ինքնիշխան տարածքները, Ուկրաինան մասնատվեց ու մոտ է պետականության կորստին։

Կարեն Կարապետյան

Send