Իսրայելը և «Համաս» խմբավորումը հավանաբար Գազայի հարցով բանակցություններ կանցկացնեն Եգիպտոսում հոկտեմբերի 5-ին։
Բանակցությունները կանցկացվեն Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Իսրայելական պատվիրակությունը կգլխավորի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը, գրել են ԶԼՄ-ները։
Ամերիկյան կողմից կմասնակցեն նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։