Թրամփ-Զելենսկի հանդիպմանը ԱՄՆ նախագահը խոստանում է «ուժեղ» անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և «մեծ օգնություն»։
«Շատ, շատ օգնություն կլինի անվտանգության հարցերում։ Շատ օգնություն կլինի։ Դա լավ կլինի»,-ասել է Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Միևնույն ժամանակ, նա մերժել է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը։ ԱՄՆ նախագահը նաև Եվրոպան անվանել է պաշտպանության առաջին գիծ և հավելել, որ իր երկիրը նույնպես պատրաստվում է օգնել։
Հարցին, թե որքան օգնություն է Վաշինգտոնը պատրաստ տրամադրել Կիևին, Թրամփը պատասխանել է. «Մենք այս պահին Ուկրաինային ոչինչ չենք տալիս, մենք զենք ենք վաճառում»։ Նա նաև ասել է, որ չի ցանկանում «որևէ հրադադար», այլ ցանկանում է հրադադար և երկարատև խաղաղություն։
Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել, եթե կնքվի խաղաղության պայմանագիր և անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիր։
Թրամփը նշել է, որ Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ այսօրվա հանդիպումներից հետո կզանգահարի Պուտինին։ «Ես սիրում եմ ուկրաինացիներին, սիրում եմ բոլոր մարդկանց, սիրում եմ ռուսներին։ Եվ ես ուզում եմ դադարեցնել այս պատերազմը»,-հավելել է ԱՄՆ նախագահը։
«Չեմ կարծում, որ մեզ հրադադար է պետք, դա լավ կլիներ, քանի որ մարդիկ կդադարեին մահանալ, բայց հիմա մենք աշխատում ենք երկարատև խաղաղության վրա», - ասաց Թրամփը։
Թրամփը մեկնաբանել է Զելենսկու այն հայտարարությունը, որ պատերազմը շարունակվելու ընթացքում ընտրություններն անհնար են։
«Այսինքն, եթե դուք ասում եք, որ երեք տարի հետո, եթե մենք պատերազմի մեջ լինենք, այլևս ընտրություններ չեն լինի՞», -ասել է ԱՄՆ նախագահը։
Զելենսկին ի պատասխան ծիծաղել է;
Թրամփը ասել է, որ Ուկրաինան չի լինի ՆԱՏՕ-ում, բայց կստանա անվտանգության երաշխիքներ։
Թրամփը նշեց, որ Զելենսկին կոստյումով «հիանալի» տեսք ունի։
«Ե՞րբ կավարտվի պատերազմը, չգիտեմ։ Բայց այս պատերազմը կավարտվի։ Մենք կավարտենք այս պատերազմը», - ասաց Թրամփը։ Թրամփի այսօրվա պատասխանը հնարավորինս խուսափողական է։
Քաղաքական գործիչները հեռացել են երկկողմ բանակցությունների համար։