Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Ի՞նչ վնաս է կրել Գետամեջի թռչնաֆաբրիկան հրդեհից. մարզպետը՝ կատարվածի մասին

Այսօր վաղ առավոտից հրդեհ էր բռնկվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջ» թռչնաֆաբրիկայում։ 

Համացանցում հայտնված կարդրերից թվում էր, թե ամբողջ թռչնաֆաբրիկան հողին է հավասարվել, բարեբախտաբար ավելի ուշ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը MediaHub-ին այլ կադրեր տրամադրեց, որոնք վկայում են՝ իրավիճակն այնքան էլ անելանելի չէ: Ավելին, կրակն արդեն մարվել է։

«Կտուրն է միայն այրվել, ըստ ԱԻՆ-ի, մոտավորապես 800-ից 1000 քմ տարածք է վառվել։ Կրակը արագ մարել են, մեծ վնաս չի եղել»,-  MediaHub-ի հետ զրույցում նշեց Սահակյանը։

Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն. ԱԻՆ-ը կատարվածի վերաբերյալ մանրամասները կներկայացնի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Արտյոմ Մովսեսյանը «Գետամեջ» թռչնաֆաբրիկան ձեռք է բերել 2017 թվականին՝ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից անակնկալ ազատվելուց հետո։

Հավելենք, որ «Գետամեջ» թռչնաֆաբրիկան նախկինում պատկանել է «Դվին» կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանին:

Սակայն կուտակած պարտքերի պատճառով ընկերությունը գրավադրվել է բանկում եւ չկարողանալով կատարել վարկային պարտավորությունները՝ դարձել է բանկի սեփականություն, որից հետո սնանկացած ընկերությունը ձեռք է բերվել Արտյոմ Մովսեսյանի կողմից, եւ այն վերանվանվել է «Գետամեջ 2016»:

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Մարտիրոսյան

Send