ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մրցանակներ կստանա Եգիպտոսից և Իսրայելից Գազայի խաղաղության հաստատման քայլերի համար։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին մտադիր է «փոխհատուցել» Թրամփին՝ Նոբելյան խաղաղության մրցանակը չստանալու կապակցությամբ, գրել են ԶԼՄ-ները։
Եգիպտոսի նախագահը նրան կհանձնի Նեղոսի շքանշան՝ խաղաղություն խթանելու ջանքերի համար։
Իսրայելը նույնպես նախատեսում է Թրամփին շնորհել բարձրագույն պետական պարգև։
Բացի այդ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը զորքեր չի տեղակայի Գազայում կամ Իսրայելում։
«Մենք արդեն ունենք Կենտրոնական հրամանատարության ուժեր, որոնք կհետևեն այս խաղաղության առաջարկի իրականացմանը... Ամերիկյան զորքերը, պարտադիր չէ, որ լինեն Գազայում», - նշել է Վենսը։
