Հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը, որը նահատակվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ, կսրբադասվի, հայտնել է VaticanNews-ը.
Դա տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 19-ին Վատիկանում հանդիսավոր պատարագի ժամանակ։
Հռոմի պապ Լևոն XIV-ը կգլխավորի արարողությունը։
1915 թվականի հունիսի 3-ին արքեպիսկոպոս Մալոյանը ձերբակալվել է 13 քահանաների և 600 հավատացյալների հետ միասին, իսկ մի քանի օր անց սպանվել է, քանի որ նրանք չեն հրաժարվել իրենց հավատքից։