Մենք շարունակում ենք Դնեպրոպետրովսկի մարզի վրա հարձակումը՝ բուֆերային գոտի ստեղծելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այլ հայտարարություններ՝
▪️Մենք պետք է հասկանանք, թե արդյոք Ուկրաինան հրաժարվում է կատարել զոհված զինծառայողների մարմինների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունները;
▪️ՆԱՏՕ-ն Եվրոպայում կայունության և անվտանգության պահպանման գործիք չէ, Դաշինքը ստեղծվել է դիմակայության համար;
▪️ՌԴ-ն ստիպված կլինի այս կամ այն կերպ արձագանքել ՆԱՏՕ-ի, այդ թվում՝ իր նոր անդամների ագրեսիվ գործողություններին;
▪️ՌԴ-ն պահպանում է միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու գործողությունների ազատությունը և կարող է այն օգտագործել անհրաժեշտության դեպքում;
▪️Ռուսաստանը կշարունակի ամրապնդել համագործակցությունը Աֆրիկայի հետ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։