Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Blog Image
Օգոստոսի 11-ին, ժամը 19։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքից Սպիտակ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել «Opel» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Send