Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Երևանում, «Kia»-ն ժողովրդին հայտնի «Նավ»-ի մոտ բախվել է հողաթմբերին և հայտնվել ձորակում, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի փողոցում ժողովրդին հայտնի «Նավ»-ի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել ձորակում:

 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:

Send