Բրազիլական բենզալցակայանում ծխելու դադարն ավարտվել է անսպասելի հրդեհով։
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելյան Տիմոն քաղաքում։ Բենզալցակայանի մոտ սրճարանում սեղանի շուրջ նստած մի տղամարդ ցանկացել է ծխել։ Նա վառվող լուցկին նետել է մայթեզրի վրա՝ վառելիքով լիցքավորվող բեռնատարից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։
Հրդեհը է բռնկվել անմիջապես՝ ստիպելով մարդկանց փախչել։ Բենզալցակայանի աշխատակիցը հրդեհաշիջման սարքով արագորեն մարել է կրակը։ Ոչ ոք չի տուժել։
