Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Անզորությունից լաց լինող և իրեն լացացնողի ձեռքը սեղմող Սրբազանը

Հունիսի 27-ին  ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներն ու ոստիկանական մեծաթիվ ուժերը գրոհեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ ձերբակալելու  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Հոգևորականները ժողովրդի հետ փորձեցին պատնեշ դառնալ Միքայել Սրբազանի ու ԱԱԾ-ի միջև։ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն անզորությունից ու վիրավորանքից լաց էր լինում, փորձում իր խոսքերով ուժայինների խիղճն արթնացնել։ 

Ուղիղ 5 ամիս անց նույն Գևորգ Սրբազանի տնօրինությամբ՝  Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Տեր Երվանդ քահանա Բաբայանը պատարագ մատուցեց, որին մասնակցեց Նիկոլ Փաշինյանը և որի ժամանակ Վեհափառի անունը «խմբագրվեց», չհնչեց։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որ հունիսի 27-ին ոստիկանների առջև բղավում էր՝ «այս ի՜նչ եք անում, եկեք բոլորիս ձերբակալեք։

Ո՞նց եք կատարում դուք էս հրամանը, հա՞յ եք, թե թուրք», Սուրբ Հակոբ եկեղեցում սեղմեց Փաշինյանի ձեռքն ու ողջագուրվեց նրա հետ։

 

Send