Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար Ստեփանավանի ոլորաններում, մի քանի տոննա ցորենով «DAF» բեռնատար է կողաշրջվել․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում՝ Ստեփանավանի ոլորաններում, «DAF» մակնիշի բեռնատարը, որը բարձված է եղել ցորենով, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացնել հերթապահություն: 
 

 

Send