Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՏԿԵ նախարարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր

Blog Image
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: «Ողջունել եմ դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկել ենք տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորել ենք երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծել ենք նաև միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- գրել է նախարարը:
Send