Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտառոց դեպք, քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ հոր գերեզմանաքարի դիմանկարի աչքերի հատվածը վնասել են․ Shamshyan

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժին է դիմել Վայոց ձորի մարզի բնակիչ 54-ամյա Արա Հ․-ն և հայտնել, որ 2025թ․-ի օգոստոս ամսից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Զառիթափ բնակավայրի «Նոր գերեզմաններում» գտնվող հանգուցյալ հոր՝ Յուրիկ Հ․-ի գերեզմանաքարի դիմանկարի աչքերի հատվածը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հակոբյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արա Հ․-ն աշխատում է «ՌԵՆԿՈԱՐՄՍՓԵՅԹ» շինարարական կազմակերպությունում՝ որպես ջրմուղագործ։

Send