Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բազմաթիվ հասցեներում վաղը ջուր չի լինելու

Blog Image

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 12-ին ժամը 19:00-ից մինչև օգոստոսի 13-ը 17:00-ն կդադարեցվի   ք.Հրազդան Կենտրոն թաղ. 85-97 կենտ համարի շենքերի  ջրամատակարարումը:


Ս.թ օգոստոսի 13-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 10:00-ն կդադարեցվի     Մերձավան գյուղի, Սիլիկյան թաղ. 1-13 փողոցների և նրբանցքների, Հաղթանակ 1-18 փողոցների ջրամատակարարումը: Ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն  կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նալբանդյան, Սյունյաց, Շինարարներ, Հրազդան փողոցների և Սայաթ-Նովա փողոցի 1-11շենքերի ջրամատակարարումը: 

Ս.թ. օգոստոսի 13 -ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 13-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի հետեւյալ տարածքի  ջրամատակարարումը.

• գ.Ձիթհանքով ՝ ամբողջությամբ

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Send