Տղամարդը մուրճով հարձակվել է Փաշինյանի հրաժարականը պահանջողների վրա

Hraparak.am-ը գրում է․
Մուրճով տղամարդը հարձակվել է Ազատագրական շարժման անդամների վրա։ Այս մասին հայտնում են «Ազատագրական շարժումից»։
Մարտի 15-ին անհայտ մի տղամարդ Երևանի Հյուսիսային պողոտայում հարձակում է գործել Ազատագրական շարժման անդամների վրա, ովքեր ստորագրահավաք են իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններն արագ արձագանքել են և մեկուսացրել նրան։
Րոպեներ անց դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը բերման է ենթարկել հարձակում գործած տղամարդուն։