Փաշինյանի «սրտի դատավորը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն է, ով որոշել է «նվեր» մատուցել Փաշինյանին:
Վերադարձ՝ «հին, բարի ժամանակներին»
Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը։ Դատախազի միջնորդությամբ՝ Արմեն Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու և սեփական «վճիռը» կայացնելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ինչո՞ւ անջատվեց եթերը
Կարծում եմ՝ այլևս բոլորի համար է ակնհայտ, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է ու այս փաստն ավելի ակնհայտ էր դառնալու վկաների հարցաքննության ժամանակ: Իշխանությունը վախենում է, որ հասարակությունը «լայվով» կտեղեկանա քննություն կոչվող խայտառակության մասին: Իսկ սա իշխանության համար զգայուն թեմա է, որովհետև բացահայտվելու է ոչ միայն Աշոտյանի դեմ տեղի ունեցող ֆարսը: Պարզվելու է Նիկոլի դատական համակարգի «ֆեյք» լինելն առհասարակ:
Վահրամ Բագրատյան