ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի նախապատրաստումը

Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունների մասին նոր պայմանագրի մշակումն ընթանում է, չնայած Իրանում Ռուսաստանի դեսպանի կանչի հետ կապված միջադեպին. ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նոր խոշոր միջպետական համաձայնագրի նախագծի նախապատրաստումը շարունակվում է, կողմերը հաստատում են իրենց շահագրգռվածությունը այս փաստաթղթի համաձայնեցման և ստորագրման գործընթացի շուտափույթ ավարտի հարցում»,- ասել է նա ճեպազրույցում։
Ավելի վաղ Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը կանչվել էր ԱԳՆ՝ Թեհրանի անհամաձայնության պատճառով Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի (ՊՀՀ) ռազմավարական երկխոսության նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ Համատեղ հայտարարության բովանդակության հետ կապված՝ Պարսից ծոցի երեք կղզիների վերաբերյալ։