Սննդաբանն ասել է, թե ինչու չպետք է հրաժարվել յուղոտ խոզի մսից

Հակառակ տարածված կարծիքի, թե խոզի միսն անառողջ է, այն պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր։ Ասել է սննդաբան Լյուդմիլա Միկիտյուկը NEWS.ru-ի հետ զրույցում։
Նա ասել է, թե ինչու չպետք է հրաժարվել այս յուղոտ միսից։
Դիետոլոգը կոչ է արել խոզի միսը կանոնավոր օգտագործել, քանի որ այն պարունակում է B1, B4, B6, PP վիտամիններ, ինչպես նաև կալիում, քրոմ, ցինկ և այլ օգտակար միկրոտարրեր։ Այնուամենայնիվ, այս միսը պետք է ուտել չափավոր քանակությամբ։ Միկիտյուկի խոսքով՝ ավելի լավ է խոզի միս ուտել շաբաթական երկու անգամից ոչ ավել, իսկ չափաբաժինը 150 գրամից ոչ ավել։
«Աղեստամոքսային տրակտի հիվանդություններով, հատկապես աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի բորբոքումով կամ վնասվածությամբ, մարսողական օրգանների դիսֆունկցիայով մարդիկ, ավելի լավ է, խուսափեն խոզի մսից: Վերջին երկու դեպքում խոզի միսը խստիվ հակացուցված է, ինչպես ցանկացած կարմիր միս»,- հավելել է մասնագետը։