Լոռու մարզպետին թույլ չեն տվել մասնակցել նիստին. նրան ազատել են պաշտոնից

Լոռու մարզպետին թույլ չեն տվել մասնակցել նիստին. նրան ազատել են պաշտոնից

Այսօր կառավարության`այս տարվա առաջին նիստը մեկնարկել է պաշտոնանկություններով: 

Նիկոլ Փաշինյանը կառավարության չզեկուցվող հարցերից մեկով ազատել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին: Ուշագրավն այն է, որ Խաչատրյանն այդ մասին իմացել է այն պահին, երբ փորձել է մտնել նիստերի դահլիճ` մասնակցելու նիստին, սակայն նրան արգելել են՝ ասելով, որ ազատված է պաշտոնից:

MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նա մի քանի րոպե «մանթրաժ» վիճակում կանգնել է միջանցքում ու քոռ ու փոշման հեռացել շենքից:

Նշենք, որ Լոռու մարզ երեկ  կատարած այցից հետո, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը իր դժգոհությունն է հայտնել տեսած մի շարք դրվագներով, աշխատանքից ազատվել է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: 

Վահե Մակարյան