Նաիրի Սարգսյանը որոշել է բիզնեսով զբաղվել հայտնի գործարաաաարի հետ․ «Հրապարակ»

Նաիրի Սարգսյանը որոշել է բիզնեսով զբաղվել հայտնի  գործարաաաարի հետ․ «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է․

Նաիրի Սարգսյանը, որը 4 տարի վարչապետի օգնականն էր ու տարեսկզբին ազատվեց պաշտոնից եւ, ինչպես ժամանակին գրել ենք, տիկտոկեր է դարձել, հիմա էլ որոշել է բիզնեսով զբաղվել՝ հայտնի գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ։ Վերջինս սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է: Տեր-Ղազարյանը լուրջ կապեր ունի արտերկրում, հատկապես՝ Մերձավոր Արեւելքում, հայտնի է նաեւ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ կապերով։

Նաիրի Սարգսյանը, մեր տեղեկություններով, նշանակվել է Տեր-Ղազարյանի ընկերություններից մեկի փոխտնօրեն, արդեն մեկ աշխատանքային այց է կատարել Դուբայ եւ այնտեղ իր հանգիստը «լուսաբանել» Տիկ-Տոկում։ Գործարարը վերջերս գնել է Կոմիտասի շուկան, ասում են՝ հույս է ունեցել, որ Նաիրին կբարեխոսի Նիկոլ Փաշինյանի մոտ, որպեսզի չխոչընդոտեն այնտեղ իրականացվելիք մեծամասշտաբ շինաշխատանքները, քանի որ ծրագրել են եվրոպական չափանիշներին համապատասխան առեւտրի կենտրոն կառուցել։ Սակայն Փաշինյանն ուղարկել է Երեւանի ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մոտ, ով, ըստ մեր տեղեկությունների, մերժել է բիզնես գործընկերներին։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։