Անկարան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված համաձայնությունը

Անկարան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված համաձայնությունը

Թուրքիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված համաձայնությունը։ Հայտարարություն է տարածել երկրի արտաքին գործերի նախարարությունը։

«Ուղիղ բանակցությունների միջոցով ձեռք բերված այս դրական զարգացումը կարևոր քայլ է խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։