Սևան-Գավառ ճանապարհին բախվել են Toyota-ն և Opel-ը․ վիրավորներ կան

Սևան-Գավառ ճանապարհին բախվել են Toyota-ն և Opel-ը․ վիրավորներ կան

Մարտի 19-ին, ժամը 10:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1983 թ.) և «Opel» (վարորդ՝ Տ. Վ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Ս.-ն (ծնված 2018 թ․), Ա. Ս.-ն (ծնված 2009 թ.), Ս. Մ.-ն (ծնված 1988 թ․) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տ. Վ.-ն, (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ Տ. Վ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Կ. Ս.-ի և ուղևորների առողջական վիճակը՝ կայուն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։