Երեկոյան Արեւի մասնակի խավարում տեղի կունենա

Երեկոյան Արեւի մասնակի խավարում տեղի կունենա

Ապրիլի 30-ի երեկոյան Արեւի մասնակի խավարում տեղի կունենա, հայտնել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունից։ Այն կտեւի գրեթե չորս ժամ։

Աստղագետները նշել են, որ խավարմանը կարելի է հետեւել միայն Հարավային Ամերիկայից, ինչպես նաեւ Անտարկտիդայից եւ Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսներից, նշում է Yamal-Media-ն։

«Արեւի մասնակի խավարումը կսկսվի ապրիլի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով 21:45-ին, արեւածագին, Խաղաղ օվկիանոսի անտարկտիկական ափերի մոտ, կավարտվի մայիսի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով 01:38-ին, մայրամուտին Խաղաղ օվկիանոսի արեւելյան հատվածում՝ Չիլիի ափերից քիչ հեռու»,- նշել են պլանետարիումում։