Կոնկրետ պայմանավորվածություններ կան․ Միրզոյան

ՀՀ-ն շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, և իհարկե, Ղազախստանի հետ հարաբերությունները շատ մեծ դեր ունեն։ Այդ մասին այսօր Ղազախստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այսօր կոնկրետ պայմանավորվածություններ կան՝ հարաբերությունները զարգացնելու համար։

«Չենք կարող չանդրադառնալ տրանսպորտային կապերին։ Նոր հնարավորությունների բացահայտումը կարևոր ու առանցքային է մեզ համար։ Մենք մեր տեսլականն ունենք՝ խաղաղության խաչմերուկ։ Այն է՝ լոգիստիկ հնարավորություններ հիմնված երկրների հավասարության ու ինքնիշխանության սկզբունքների պահպանման վրա։ Եվ մեկ անգամ ընդգծել եմ, որ ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերը՝ դրան հասնելու համար»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։