Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mercedes-ի և Opel-ի բախումից մահացած հոր ու որդու անունները հայտնի են. նոր մանրամասներ

Blog Image

Պարզվել է հոկտեմբերի 17-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը։ Opel-ը վարել է Սևան քաղաքի բնակիչ, 62-ամյա Մանուկ Մելիքսեթյանը, իսկ Mercedes-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 41-ամյա Էդգար Նազարյանը, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Է. Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Նաիրի» ԲԿ, իսկ Մ. Մելիքսեթյանը՝ «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Գիտակցության չգալով՝ մահացել է նաև «Արմավիր» ԲԿ տեղափոխված Opel-ի ուղևոր՝ Սևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Մելիքսեթյանը։ 

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Ակնալիճ գյուղի սկզբնամասում, բախվել էին Արմավիրի մարզի բնակիչ, 41-ամյա Էդգար Նազարյանի վարած Mercedes մակնիշի 77 DF 777 համարանիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, «Վաղարշապատ» և «Արմավիր» ԲԿ-ներից ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորները, գիտակցության չգալով, մահացել են։ 

Send