Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Սերժ Սարգսյանը պայքարում է, որ դավաճան Նիկոլը հնարավորություն չունենա ՀՀ-ն կազմաքանդել. պատգամավոր

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը փոխանցեցի ՀՀ երրորդ նախագահի նամակը՝ ուղղված նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին դեսպանատան մոտ ընթացող ակցիայի ժամանակ լրագրողների ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

MediaHub-ի հարցին, թե ընդդիմությունը մշտապես  հայտարարում է, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, բայց տեսնում ենք այսօր այն, ինչ ունենք, և արդյոք դա պատասխանատու հայտարարություն չէր, Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Ես պատասխանատու հայտարարություն եմ դա համարում, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանի բոլոր հայտարարությունները: Նա պայքարում է, ամեն ինչ անում է, որ դավաճան Նիկոլը հնարավորություն չունենա ՀՀ-ն կազմալուծել ու կազմաքանդել»:

Ապա շարունակեց. «Ես ինձ բավարարված կզգամ միայն այն ժամանակ, երբ կքննարկենք ոչ թե հարցը, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի գնում, այլ երբ կքննարկեն, թե ոնց Փաշինյանը գնաց»:

Նշենք, որ ՀՀԿ-ականները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի Երևանում տեղակայված դեսպանատներ են փոխանցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, որը հրապարակվել էր երեկ:

Մանրամասները՝ տեսանյութում

Send