Նա իր պարերի միջոցով փոխանցում էր Նժդեհի խոսքերը․ Արժեքավոր հայ մարդ էր, ցավակցում եմ բոլորիս

«Հրաշալի մարդ, հրաշալի ընկեր, չափազանց ուշադիր և՛ ընկերների, և՛ հայրենիքի նկատմամբ», - այսպես է բնութագրում Արա Գևորգյանը Գագիկ Գինոսյանին։  

«Հայրենասեր էր։ Իր կատարած աշխատանքը՝ կարծում եմ իմ գնահատելով չէ։ Կասկադի այդ հրաշալի պարերը, որը ավանդույթ էր դարձել, և երանի գտնվի փոխարինող, որ այդ ավանդույթը կանգ չառնի, շարունակվի»,-ասաց նա։
Պարը դպրոց մտավ նաև Գինոսյանի ջանքերի շնորհիվ, շեշտեց Գևորգյանը։ 

Արա Գևորգյանը ափսոսանք հայտնեց Գինոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: 

Մանրամասները` տեսանյութում