Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շնորհավոր Երևան՝ հազարամյակների հմայքով, բազմանշանակ հոգով ու անսպառ երիտասարդությամբ. Արթուր Վանեցյան

Blog Image

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նածխկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորել է Երևանի տոնը․ 

«Համայն հայության մայրաքաղաք , դարերի քայլքից մշակույթ կերտած իմ Երևան, մեր սրտերի մայրաքաղաք, մեր գույների, երգերի ու երազանքների օրրան։ Քո ամեն շունչը պատմություն է , ամեն փողոց հիշողության ժապավեն, արևածագը ապագայի նկատմամբ նոր հավատ։

Շնորհավոր Երևան՝ հազարամյակների հմայքով, բազմանշանակ հոգով ու անսպառ երիտասարդությամբ։

Թող քո ամեն նոր օրը լինի ավելի լուսառատ, քան նախորդը, և թող յուրաքանչյուր երևանցու սրտում միշտ վառվի քո հանդեպ անսահման սերը»։

Send