50.000+50.000՝ Արցախից բռնի տեղահանվածների զբաղվածության ծրագրով․ Մկրտչյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ծրագիրը։ 

«Այս նախագիծն ունի ինչպես մարդկային կապիտալի զարգացման, այնպես էլ զբաղվածության ծրագրի բովանդակություն։ Ծրագրի առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմաններով, երկրորդ դեպքում՝ վճարովի պրակտիկա, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում և երրորդ դեպքի ժամանակ բոլորը միասին՝ մասնագիտական ուսուցում, վճարովի պրակտիկա և աշխատանք։ Առաջին դեպքում մենք առաջարկում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում, և գործատուն է որոշելու` որտեղ վերապատրաստում անցնի։ Այդ ժամանակ մենք տրամադրելու ենք 50.000 դրամ ուսման վճարի համար և  50.000 դրամ կրթաթոշակ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում