Եթե «Սուրմալու»-ի գործարարները չեն ապահովագրել իրենց գույքը, փոխհատուցում չի տրվի
Եթե «Սուրմալու»-ի գործարարները չեն ապահովագրել իրենց գույքը, ապա փոխհատուցում չի տրվի։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Եթե այդ միջավայրում աշխատող գործարարները ապահովագրած լինեն իրենց գույքը, բնականաբար հատուցելի կլինեն, իսկ եթե չեն ապահովագրել, ապա կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել փոխհատուցելու այն ծախսը, որը պետք է արվեր ապահովագրական ընկերության կողմից։ Եթե գործարարը չի համարել ռիսկը մեծ, այստեղ կառավարությունը անելիք չունի»,- նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում