Նիդեռլանդների ներկայացուցիչը «Եվրատեսիլի» եզրափակչից ժամեր առաջ հեռացվել է մրցույթից

Նիդեռլանդների ներկայացուցիչը «Եվրատեսիլի» եզրափակչից ժամեր առաջ հեռացվել է մրցույթից

Նիդեռլանդների ներկայացուցիչը «Եվրատեսիլի» եզրափակչից ժամեր առաջ հեռացվել է մրցույթից։ Հայտնել է մրցույթի պաշտոնական կայքը։

Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը՝ հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակչում նիդեռլանդացի երգչի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպից հետո:

«Հոլանդացի արտիստ Յոսթ Կլայնը չի մասնակցի Եվրատեսիլ երգի մրցույթի այս տարվա գլխավոր եզրափակիչին։ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը՝ հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակչում նիդեռլանդցի երգչի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Թեև իրավական գործընթացն ընթանում է իր հունով, երգիչը չի շարունակի իր մասնակցությունը։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Յոսթ Կլայնի վարքագիծը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում։ Մենք զրո հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում մեր միջոցառման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ և պարտավորվում ենք ապահովել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր մրցույթի ամբողջ անձնակազմի համար»,- ասված է հաղորդագրության մեջ: