Մոլդովայի Սինգերեյ շրջանում խոզերի աֆրիկյան ժանտախտի նոր բռնկում է գրանցվել, հաղորդում է Սննդի անվտանգության գործակալության (ANSA) մամուլի ծառայությունը։
««Սննդամթերքի անվտանգության ազգային գործակալությունը տեղեկացնում է քաղաքացիներին Սինգերեյի շրջանի կոմերցիոն ֆերմայում խոզերի աֆրիկյան ժանտախտի (ASF) բռնկման մասին: Տարածաշրջանի Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը հաստատել է համաճարակի դեմ պայքարի և լուծարման համապարփակ գործողությունների ծրագիրը: Միջոցառումներ են իրականացվում բոլոր շրջանային կառույցների և մասնագետների ներգրավմամբ»,- ասվում է գործակալության կայքում։