Մոսկվայում «ականապատել» են հեռուստաաշտարակը

Մոսկվայում «ականապատել» են հեռուստաաշտարակը

Անհայտ անձինք կրկին հայտարարել են Մոսկվայի Օստանկինո աշտարակն ականապատելու մմասին։ Նախնական տվյալներով՝ զանգահարել են անանուն անձինք և պատմել ակադեմիկոս Կորոլյովի փողոցում գտնվող հեռուստակենտրոնի պայթյունի սպառնալիքի մասին․ հայտնում է Mash-ը։

Բոլոր այցելուներն ու անձնակազմը սկսել են տարհանվել։ 

Ոստիկանության աշխատակիցները զննել են շենքը, դեպքի վայր են մեկնել նաև կինոլոգները։

Կատարվածի մանրամասները ճշտվում են։