«Էֆենդին նորից վիրավորվեց»․ Սիմոնյանն ու Քեոսայանն արձագանքել են Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերազրկմանը

«Էֆենդին նորից վիրավորվեց»․ Սիմոնյանն ու Քեոսայանն արձագանքել են Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերազրկմանը

«Россия сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և  «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի հեղինակ-վարող, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը արձագանքել են Sputnik Արմենիա ռադիոկայանի լիցենզիան կասեցնելու որոշմանը․

«Միայն վախկոտ քաղաքական գործիչն է ընկնում ԶԼՄ-ների հետևից։ Նրանց գործողությունը հաստատում է իմ հաղորդման մեջ բոլոր ասածներիս ճշմարտությունը»,-ասել է Քեոսայանը։

Սիմոնյանն էլ Telegram-ի ալիքում իր հերթին նշել է․ «500 հազար դրամի դրամա։ Էֆենդին կրկին նեղացել է»։

Նշենք, որ Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցվել է, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Որոշում է կայացվել է այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստում։ Եթերի կասեցումից բացի, ընկերության նկատմամբ վարչական երկու վարույթ է հարուցվել, ընկերությունը տուգանվել է 500 հազար դրամով։ Հանձնաժողովը համարոել է, որ եթերում խախտվել են «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի» որոշ դրույթներ։