Դիմակավորված անձինք Պատրոն Դավիթին բերման են ենթարկել

Դիմակավորված անձինք Պատրոն Դավիթին բերման են ենթարկել

 Հրապարակ թերթը գրում է․

Մի քանի ժամ առաջ, դիմակավորված օպերատիվ աշխատողները ներխուժել են Պատրոն Դավիթի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել:

Այս պահին, Դավիթ Գալստյանն ու իր փաստաբանը գտնվում են Ազգային անվտանգության ծառայությունում:Թե ինչ գործով են նրան հրավիրել, մեզ առայժմ չի հաջողվել պարզել: Սակայն, ըստ ամենայնի, սա նոր գործ է, կապ չունի այն դատավարության հետ, որն ընթանում է արդեն ամիսներ շարունակ, և որտեղ Դավիթ Գալստյանն ուներ մեղադրյալի կարգավիճակ՝ Դավիթ Տոնոյանի և մյուսների հետ:

Մենք կապվեցինք Դավիթ Գալստյանի պաշտպանի հետ` հարցնելով, ճիշտ է արդյոք, որ Դավիթ Գալստյանը բերման է ենթարկվել, նա ասաց, որ այս պահին ոչինչ հայտնել չի կարող և հարցերին կպատասխանի ավելի ուշ: