Նոր տեղեկամատյանները հունվարի 26-ին փոխանցվել են Ադրբեջանին․ ԱԳՆ

Նոր տեղեկամատյանները հունվարի 26-ին փոխանցվել են Ադրբեջանին․ ԱԳՆ

ԼՂ նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները փոխանցվել են ադրբեջանական կողմին հունվարի 26-ին՝ ինչպես նախապես տեղեկացրել էինք, առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց։ Այս մասին MediaHub-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
 
Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին։ 

"Իր հերթին, թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն",֊ասաց Բադալյանը։