Գյումրիում ռուս զինվորականը ծեծել է իր հղի կնոջը․ մանրամասներ (տեսանյութ)

Գյումրիում ռուս զինվորականը ծեծել է իր հղի կնոջը․ մանրամասներ (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ պարեկների մասնակցությամբ իրարանցում է, հրմշտոց, լսվում են գոռգոռոցներ։ 

Նշվում է, որ միջադեպը Գյումրիում է տեղի ունեցել, սակայն անհասկանալի է, թե ով ում հետ է վիճաբանում։ 

Այսօր hraparak.am-ին հաջողվեց պարզել, որ միջադեպը տեղի է ունեցել Գյումրու Վասմոյ գառադոկ կոչվող փողոցում, որտեղ հիմնականում ռուս զինծառայողներն են բնակվում իրենց ընտանիքների հետ։ Մեզ պատմեցին, որ իրականում ծեծկռտուքի մասնակիցները պարեկները չեն եղել, այլ քաղաքացիներ, որոնց փորձել են կարգի հրավիրել ոստիկանական ավտոմեքենաներով հայտնված պարեկները։ Տարածքի բնակիչների խոսքերով՝ գիշերվա կեսին ձայներ են լսել, դուրս են եկել եւ ականատես են եղել տհաճ միջադեպի։  

Նրանց պատմելով՝ ռուս զինվորականն ու կինը վիճել են փողոցում, տղամարդը բռունցքներով հարվածել է ռուս կնոջը, ավելի ուշ պարզել են, որ նրանք ամուսիններ են, վեճը բնակարանից տեղափոխվել է փողոց։ Տղամարդը հավանաբար գինովցած է եղել։  Ի դեպ, ոստիկանությունից դեպքը չմանրամասնեցին, միայն փոխանցեցին, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար ձերբակալվել է 6 քաղաքացի։

Տեսանյութն՝ այստեղ