Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Blog Image

Հանրապետության տարածքում` 
Հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ի գիշերը և կեսօրից հետո, 7-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 5-ին նույնքան կնվազի։

 

Երևան քաղաքում` 
Հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։

 

Երևան քաղաքի հուլիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝    38.8°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝         11.5°C (1976թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝    24.7°C

Send