Բրազիլիայի հարավում խոշոր ջրհեղեղ է եղել. զոհեր կան (տեսանյութ)

Բրազիլիայի ամենահարավային նահանգում՝ Ռիո Գրանդե դու Սուլում, Ուրուգվայի հետ սահմանին, ջրհեղեղ է եղել ապրիլի 29-ին սկսված տեղումների պատճառով, գրել է Metrópoles թերթը։ Զոհերի թիվը հասել է 29-ի, ևս 60 բնակիչ անհետ կորած է համարվում, հայտնել է նահանգի ղեկավար Էդուարդո Լեյտեն։
Ջրհեղեղից տուժել է ընդհանուր առմամբ 213 քաղաք, մոտ 10 հազար մարդ տուն է կորցրել։
CNN Brasil-ի տվյալներով՝ 300 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Ամենաշատը տուժել է նահանգի մայրաքաղաք Պորտու Ալեգրին։
Նախօրեին Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի իշխանությունները նախազգուշացում էին տարածել Բենտու Գոնսալվեշ և Պինտու Բանդեիրա քաղաքների բնակիչների համար՝ Սան Միգել ամբարտակի պայթելու վտանգի հետ կապված։ Բնակիչներին խորհուրդ էր տրվել տարհանվել։ Ռիու դաս Անտաս գետի վրա մեկ այլ պետական ամբարտակ է ավերվել ջրհեղեղից։
Տեսանյութն այստեղ