Բենզեման կխթանի «Մանչեսթեր Յունայթեդի» միասնական առաջնագիծը․ Լուիս Սահա

Բենզեման կխթանի «Մանչեսթեր Յունայթեդի» միասնական առաջնագիծը․ Լուիս Սահա

Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեիդ» նախկին հարձակվող Լուիս Սահան ցանկանում է, որ «կարմիր սատանաները» ձեռք բերեն Կարիմ Բենզեմային «Ալ-Իթիհադից»։

Ըստ նրա՝ ֆրանսիացի վետերան հարձակվողը հսկայական խթան կհանդիսանա ակումբի համար։

«Բենզեման կխթանի միասնական առաջնագիծը, եւ դա այն է, ինչի կարիքն ունեն»,- ասել է Սահան BettingOdds.com-ին։

«Նա անպայման կխփի գոլերը, եւ նա շատ ավելի լավ կբարձրացնի խաղը»,- ընդգծել է նա։

«Դա պարզապես երազանք է, բայց Կարիմը դեռ շատ պրոֆեսիոնալ տղա է, նա հարձակվողի այն տեսակն է, որից Հոյլունդը կսովորի, բայց դա պարզապես ֆանտազիա է»,- ընդգծել է նա։