Սա շանտա՞ժ է․ Արթուր Խաչատրյանը՝ Ալեն Սիմոնյանին

Հերթական անգամ մեծամասնությունը թույլ չտվեց ընդդիմության նախաձեռնած հարցը մտնի օրակարգ, հերթական նախաձեռնությունը սպանվեց։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Դուք՝ որպես ԱԺ նախագահ, չե՞ք կարծում, որ ձեր կողմից սպանվում է պառլամենտարիզմը»,- հարց հնչեցրեց նա։

Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ որպես ԱԺ նախագահ կարծում է, որ պառլամենտարիզմը սպանում են նիստերին չգալը, հանձնաժողովի նիստերին ներկա չլինելը։

«Դուք օրենքով սահմանված մի շարք լիազորություններից հրաժարվում եք, հետո դժգոհում»,- նշեց նա։

Արթուր Խաչատրյանն էլ արձագանքեց, որ սա իշխանության կողմից շանտաժ է։

Մանրամասները՝ տեսանյութում։