Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզում հիվանդանոց տեղափոխված 63-ամյա կինը մահացել է. ըստ աղջկա`մայրը տարբեր տեսակի դեղահաբեր է խմել

Blog Image

Տավուշի մարզում 63-ամյա կինը մահացել է տարբեր տեսակի դեղահաբեր է խմելուց հետո մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Կայքի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյային քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հուլիսի 30-ին, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ստացված ահազանգի փաստով:   Այդ օրը ժամը 20:50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:   

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 63-ամյա Լ.Ս.-ն է:   Տեղում վերջինիս աղջիկը հայտնել է, որ իր մայրն իրեն ասել է, որ այդ օրը՝ օրվա տարբեր ժամերին, պարբերաբար օգտագործել է տարբեր քանակության դեղահաբեր՝ «Ամիտրիպտիլին և Աֆոբազոլ» տեսակի դեղահաբեր, ինչից էլ մայրը թունավորվել է:   

Գ. Շամշյանի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 31-ին, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ Լ.Մ.-ն թերապևտիկ բաժանմունքում՝ բուժաշխատակիցների ներկայությամբ, մահացել է: 

  Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Send