Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա գրեթե բոլոր առաջնորդների հետ, ովքեր կժամանեն BRICS-ի գագաթնաժողովին. հայտնում է Կրեմլը:
BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն միջազգային խնդիրները՝ շեշտը դնելով Մերձավոր Արևելքում սրված իրավիճակի վրա, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 22-24-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի XVI գագաթնաժողովին, որն անցկացվում է ՌԴ նախագահության կողմից՝ «Բազմակողմանիության ամրապնդում հանուն համաշխարհային արդար զարգացման և անվտանգության» կարգախոսի ներքո։
Թարմացումներին ավելի արագ հետևել՝ այստեղ