Սիրիայի հյուսիսում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել (տեսանյութ 18+)

Սիրիայի հյուսիսում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել (տեսանյութ  18+)

Սիրիայի հյուսիսում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել. հայտնում է TASS-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Աազազ քաղաքի շուկայի հրապարակում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից տասը կիլոմետր հեռավորության վրա։ Պայթյունի զոհ է դարձել առնվազն տասը մարդ, ևս 23-ը վիրավորվել և հոսպիտալացվել են։ Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Փրկարարները մաքրում են փլատակները, դեպքի վայրում են մարտական ​​հաշվարկները։

Սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները պայթյունի համար մեղադրել են «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորմանը, որը մրցակցում է Սիրիական ազատ բանակի հետ, որն էլ վերահսկում է Ազազ քաղաքը։ 

(18+) Տեսանյութը՝ այստեղ